Օրվա խորհուրդ. Հունվարի 21
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատվել է հենց Հիսուս Քրիստոսի կողմից Վերնատանը՝ վերջին ընթրիքի ժամանակ: Մինչ աշակերտներն ընթրում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց, կտրեց ու տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս ԻԶ 26-28):
Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Qahana.am