Փաշինյանը ջնջում է մեր երկրի անցյալը․ Թագուհի Թովմասյան
ԲլոգԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սահմանադրությունը փոխելով՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի պահանջներն է իրականացնում՝ մոռացության տալով Հայոց ցեղասպանությունը և Արցախը, նսեմացնելով Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը։
Փաշինյանը ջնջում է մեր երկրի անցյալը՝ աշխարհին ցույց տալով, որ Հայաստանի պատմությունը, քաղաքակրթությունն ու Հայաստանում ժողովրդավարությունն իբրև սկսում են 2018-ից, իսկ մինչ այդ Հայաստանում ապրել են տերևներով հագնված աբորիգեն ցեղեր։
Շատ վտանգավոր է «Հայոց պատմության» փոփոխությունը «Հայաստանի պատմության». պետք է հասկանանք, որ այդ կերպ ջնջվում է մեր պապերի պատմությունը։
Ժողովուրդը պետք է իր խոսքն ասի։
Կարևոր թեմաներ քննարկեցինք «24 Նյուզի» եթերում։ Մանրամասները՝ տեսանյութում։