Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»


Իշխանությունը, իրեն բնորոշ անգրագիտությամբ, տգիտությամբ ու պոպուլիզմով հրճված ու հիացած է

Քաղաքական

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ մեծն ԵԽԽՎ-ն բացեց իր քաղաքական գիրկն ու Ադրբեջանին մի ամբողջ տարով վտարեց իր բացառիկ ակումբից։ Հենց այդպես՝ մարդու իրավունքների ոտնահարման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և այլ սրտաճմլիկ նոտաների մասին վիրտուոզ մեղեդու հնչյունների ներքո։ Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով կապիտուլյացիան։

ԵԽԽՎ-ն այնքան նրբանկատորեն է հղում կատարում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» ԵԽԽՎ բանաձևին, որ կարծես փորձում է քողարկել դրա ժամանակավրեպությունն ու պատշաճ հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու սեփական անօգնականությունը։ Միաժամանակ, ԵԽԽՎ-ն ցինիկաբար իր խորն ափսոսանքն է արտահայտում Լաչինի միջանցք այցելելու հնարավորության բացակայության համար։ Բայցևայնպես, ամենահուզիչն այն է, որ  ԵԽԽՎ դիտորդները չեն ստացել 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու օրհնությունը։ Քաղաքական մշակույթի ինչպիսի տոնակատարություն են նրանք բաց թողնելու։

Եվ Հայաստանի քաղաքական իշխանությունը, իրեն բնորոշ անգրագիտությամբ, տգիտությամբ ու պոպուլիզմով հրճված ու հիացած է՝ լրջորեն հավատալով, որ ԵԽԽՎ բանաձևը հենց իր դիվանագիտական խոշոր հաղթանակն է։

Իրականությունը, սակայն, կայանում է նրանում, որ Արևմուտքը աչք է փակել նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախի բռնի հայաթափման վրա՝ «մութ գործարքների» շղարշի ներքո հույս փայփայելով, որ դա կօգնի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և կստիպի Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները՝ Իրանի դեմ գործողություններ կատարելու համատեքստում։

Սակայն բոլորի համար անսպասելիորեն Ադրբեջանը որոշում է ցուցադրել այս ներկայացման մեջ խամաճիկ չլինելու իր դիվանագիտությունը։ Ալիևը, կլանելով Արցախը, կտրուկ շրջադարձ է կատարում մյուս ուղղությամբ՝ հարելով ռուս-իրանական թևին՝ ողջունելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, կարևոր բանակցություններ նախաձեռնելով Իրանի հետ և այլն: Ադրբեջանն ակնհայտորեն չի խորշում ցույց տալ իր անկախությունը՝ հրաժարվելով Գրանադա մեկնելուց և մատնացույց անելով հարցեր կարգավորելու՝ իր համար նաընտրելի (ռուսական) հարթակները։

Եվ ահա Արեւմուտքը, սյուժեում անսպասելի շրջադարձ տեսած ռեժիսորի նման, որոշում է օգտագործել իր սիրելի գործիքները՝ դեղին քարտերը բանաձևերի տեսքով, որոնք փայլում են ինչպես վառ լույսեր քաղաքական խճանկարում` Ֆրանսիայի Սենատից մինչև ԵԽԽՎ: 

Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արեւմուտքը որոշեց պատժել ապստամբին»:

Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ Reuters