Ադրբեջանում հայ բնապահպաններին աջակցող հայտարարություն են ընդունել
ՄիջազգայինՈղջունելի է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և բնապահպան ակտիվիստները բողոքում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, որը լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար։ Այս մասին հայտարարել է Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, այս մասին նա տեղեկացել է հայաստանյան լրատվամիջոցներից, ուստի՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ընդունել են աջակցության հայտարարություն։
«Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջևանի սահմանին (Երասխավանում-խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից արձագանքը չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,-մշել է Մամեդովը։