Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլաուդիա Թենին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Հանրապետական կոնգրեսականը նշել է, որ Թրամփը հեղինակավոր մրցանակին արժանի է իր նախագահության օրոք մշակված Աբրահամյան համաձայնագրերի համար: Դրանք վերաբերում են Իսրայելի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում ընդհանուր լարվածության մակարդակի նվազեցմանը:
Ըստ Թենիի՝ Աբրահամյան համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն:
«Տասնամյակներ շարունակ չինովնիկները, արտաքին քաղաքականության «պրոֆեսիոնալները» և միջազգային կազմակերպությունները պնդում էին, որ Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրերն անհնարին են առանց իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման: Նախագահ Թրամփը ապացուցեց, որ դա սուտ է», - նշել է կինը: