Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա Յոլյան Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»


«Հրապարակ». ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Ադրբեջանի նարատիվները տարածող հայաստանյան ՀԿ-ներով

Տնտեսություն

Մենք գրել էինք, թե ինչպես է Ադրբեջանը, բնապահպանական թեմաների քողի տակ, համակարգված պայքար սկսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, որին, կամա թե ակամա, իրենց «աջակցությունն» են բերել նաեւ հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ։ Բանը հասել է նրան, որ հիմք ընդունելով հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունները՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ Հայաստանն աղետալի բնապահպանական միջավայր է ձեւավորել Կովկասում, եւ իրենք պահանջում են փակել մեր հանքավայրերը, եւ անգամ Հայաստանի դեմ դատական հայցեր են ներկայացվել՝ փոխհատուցում պահանջելով «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար։ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի, դրանց կենսամիջավայրերի իբր պահպանության համար Հայաստանի դեմ սկիզբ առած այս շարժմանն «աջակցում» են հայկական ՀԿ-ները՝ համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ, հարցազրույցներ տալով եւ հայտարարություններ անելով։ Մեկը, օրինակ, չեխական «Արնիկա» կազմակերպությունն է, որն «Էկոլուր» ՀԿ-ի հետ ուսումնասիրություններ է անում Հայաստանի տարբեր հատվածներում` հողից, ջրից նմուշներ վերցնում, փորձաքննություններ կատարում։ 

Իսկ Ամուլսարի շահագործման մասին հայտարարվելուց հետո ադրբեջանական մամուլում գրեթե ամեն օր հոդվածներ են լույս տեսնում առ այն, որ հանքի շահագործումը վնասում է տարածաշրջանի բնությանը, մարդկանց եւ այլն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդում է, թե Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են անում հայկական ՀԿ-ները։ 

Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովն էլ հայ «բնապահպաններին» աջակցող հայտարարություն արեց` ողջունեց քաղհասարակությանը, բնապահպան ակտիվիստներին, ովքեր բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանքի շահագործումը «լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար», ինչի մասին իմացել են մեր բնապահպաններից։ «Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջեւանի սահմանին (Երասխավանում՝ խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղհասարակության կողմից արձագանք չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,- հայտարարել է Մամեդովը։ Մենք չենք ուզում հեռուն գնացող հետեւություններ անել, թե հայաստանյան բնապահպաններն աշխատում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի համար, կարծում ենք` նման հետաքրքրություն պետք է ՀՀ ԱԱԾ-ն, նորաստեղծ Հակահետախուզության ծառայությունը դրսեւորեն՝ պարզելու, թե ում շահերն են սպասարկում Հայաստանում գործող հարյուրից ավելի այն ՀԿ-ները, որոնք օրերս Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություն էին տարածել։ 

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության դեմ սկսված այս լայնամասշտաբ շարժումը կոնկրետ նպատակ ունի։ «Ադրբեջանը երազում է, որ Հայաստանը տնտեսական աճ չունենա, որպեսզի ռազմական առումով մրցակից չդառնա։ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ակտիվ գործող ադրբեջանական պետական եւ հայկական ՀԿ-ներ կան, որոնք իբր թե անկախ են, սակայն հայտնի են, օրինակ, Լաչինի միջանցքը փակելով, իսկ այժմ հարձակումներ են գործում Հայաստանի հանքարդյունաբերության վրա։ Այդ նույն հայկական եւ ադրբեջանական ՀԿ-ները երբեք չեն խոսել Ադրբեջանի, Ապշերոնյան թերակղզու, Կասպից ծովի կամ Կուր-արասքյան դաշտավայրի աղտոտվածության մասին։ Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ բացասական ազդեցություն ունի նավթագազային արդյունահանումը։ Ադրբեջանի կողմից սա պետական քաղաքականություն է Հայաստանի դեմ, իսկ դրա առաջամարտիկներ են դարձել հայկական ՀԿ-ներ»,- ասում է նա։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեց 2018-2020 թթ․ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացված գրոհներն ու շեշտեց՝ Ադրբեջանի բերանը լեզու են դրել, «ջրաղացին ջուր են լցրել»։ «Համայնքներում բողոքներ էին հրահրում, թույլ չէին տալիս ծրագրեր իրականացնել։ Մենք լեզու դրեցինք Ադրբեջանի բերանը՝ չհասկանալով, թե ինչ ենք անում։ Մենք հարվածեցինք այդ ոլորտին՝ թույլ տալով, որ թշնամին դա օգտագործի։ Էկոլոգիայի դաշտում ակտիվ ՀԿ-ների ակտիվության ցուցանիշը կտրուկ փոխվել էր։ Պետությունը պիտի երկխոսի այդ ՀԿ-ների հետ»,- ընդգծեց նա։

Մահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից