Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


Անդրեասյանական արդարադատության իրական դեմքը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը ֆանտաստիկ արագությամբ (նիստը տևեց 40 րոպե, որից 15 րոպեն ԲԴԽ-ն եղել է խորհրդակցական սենյակում) քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործը: Վերջիններս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռով ճանաչվել էին որպես դատավորներ, որոնց մեղքով արձանագրվել էր ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում: Խախտում թույլ տված դատավորները ո՛չ անձամբ, ոչ էլ ներկայացուցիչների միջոցով չէին մասնակցում նիստին: Իր որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավորները չէին ներկայացել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը կամ գոնե ներկայացուցիչների չէին ուղարկել: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույնանման գործով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ մոտ վեց ամիս անց՝ նույն դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները:

Բանն այն է, որ լիազորությունները դադարեցված դատավորների կարգապահական պատասխանատվության գործերի քննության ժամանակ և դրանից հետո քանիցս բարձրացվել է այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԵԴ վճիռներով «մեղավոր ճանաչված» մի քանի տասնյակ դատավորների մի մասը ենթարկվում է պատասխանատվության, մյուս մասը՝ ոչ: Որպեսզի այս հարցում հետագայում իրեն և իր ընկեր Գրիգոր Մինասյանին չմեղադրեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ-ում քննվի նաև Ղազարյանին, Բեդևյանին, Մկոյանին և Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի լիազորությունների դադարեցման հետ չկապված կարգապահական պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն: Անդրեասյանի և քաղաքական իշխանությունների համար յուրային դատավորներն էլ ճարահատյալ համաձայնել են ստանալ այդ կարգապահական տույժերը և հանգիստ շարունակել պաշտոնավարել, այդ պատճառով էլ ԲԴԽ նիստին որևէ ներկայություն չապահովեցին: Ասել է թե՝ ամեն ինչ կանխորոշված է:

Իրականում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի համար էլ պարզ է, որ սա Անդրեասյանի և նրա ընկերոջ համար փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանի որ տարբերակված մոտեցումը, այսպես թե այնպես, առկա է. նմանաբնույթ խախտման համար ոչ յուրային դատավորները հեռացվեցին, իսկ յուրայինները կշարունակեն պաշտոնավարել: Այսպիսով, զբաղվելով արդարադատության իմիտացիայով՝ Անդրեասյանն իրականում ավելի բացահայտ է դարձնում իր անկարողությունը՝ լինելու անկողմնակալ և անաչառ դատավոր, և իր իսկ հավաստմամբ՝ անցկացնելու դատավորների վեթինգ:

Ուշագրավ է նաև, որ նախօրեի գործով Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Քրիստինե Մկոյանը: Երկուսն էլ իրենց միջնորդություններում շեշտել էին երկար տարիների իրենց մտերմության փաստը: Հետաքրքիր է, իսկ այդ մտերմությունը նրանց չի՞ խանգարում ԲԴԽ կազմում իրենց լիազորություններն իրականացնելիս, մասնավորապես՝ Մկոյանն ունա՞կ է, արդյոք, Անդրեասյանի դիրքորոշումն անտեսելով՝ որևէ կարգապահական գործով ինքնուրույն դիրքորոշում ձևավորել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»