Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ. Ավետիք Չալաբյան

Բլոգ
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՆՈՐ ԱՎԱՐԱՅՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երբ 449 թվականին պարսից Հազկերտ Բ արքան պահանջեց հայ նախարարական տներից՝ դավանափոխ լինել, հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտական կրոնը, եղան նախարարներ, Սյունյաց իշխան Վասակի գլխավորությամբ, որոնք իրատեսորեն դատում էին, որ պարսիկները հայերից ուժեղ են, պետք է ենթարկվել նրանց պահանջին՝ հանուն խաղաղության և բարեկեցության, առավել ևս, որ Բյուզանդիայից օգնություն սպասել չէր ստացվում։
Ի հեճուկս այդ իրատես և խաղաղասեր նախարարների, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, նրան շրջապատող մի շարք ըմբոստ նախարարներ, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին, ընդվզեցին, և որոշեցին չենթարկվել Պարսից արքունիքի պահանջին։ 451 թ․ տեղի ունեցած Ավարայրի անհավասար մարտում Վարդանը զոհվեց, իր հետ էլ 1000-ից ավել հայ քաջեր, բայց պարսկական կորուստները այնքան մեծ էին, իսկ Ավարայրին հաջորդած հայկական դիմադրությունը՝ այնքան դաժան ու աննահանջ, որ 484 թ․ Պարսից արքունիքը ստիպված եղավ համաձայնվել հայերի պայմաններին, և Նվարսակի հաշտության պայմանագրով հրաժարվել դավանափոխության պահանջից ու հայկական իշխանություններին ինքնավարության բարձր մակարդակ տրամադրել կասրության կազմում՝ դրան հաջորդեց հայության երկու հարյուր տարիների խաղաղ և բարգավաճ կյանքը։
Ավարայրի մեծագույն հետևանքն այն էր, որ հայերը պահպանեցին իրենց հավատը և ինքնությունը, այլապես անձնատուր լինելով, նրանք գուցե և կփրկվեին անձնապես, բայց այսօր հայ ազգ այլևս գոյություն չէր ունենա, այն տարալուծված կլիներ օտարների հոծ բազմության մեջ։ Սա մեր սկզբունքային ընտրությունն էր՝ արված դեռևս 1600 տարի առաջ, և մեր պատմությունը դրանից հետո պարբերաբար մեզ կանգնեցրել է համանման ընտրությունների առաջ։ Յուրաքանչյուր անգամ մենք, ընտրելով մեր ինքնության և բարեկեցության միջև՝ ընտրել ենք ինքնությունը, թերևս տեսնելով դրանում աստվածային նախախնամություն և պատգամ։ Յուրաքանչյուր անգամ դրա համար թանկ գին ենք վճարել, սակայն և յուրաքանչյուր անգամ Աստված մեզ արդյունքում պարգևատրել է իր շնորհներով՝ մեր ուժի, կորովի և աննահանջ հավատի համար։
Այսօր կրկին մենք կանգնած ենք մեր պատմության նոր Ավարայրի առաջ։ Հարևան պետության բռնապետը անթաքույց պահանջում է հրաժարվել սեփական Անկախության հռչակագրից, և նրանում ամրագրված ազգային իղձերից և նպատակներից՝ փաստացի, մեր հավատից և ինքնությունից։ Նրա տեղական կամակատարը, առանց ամոթի նշույլի, տառացիորեն նույն օրը հայտարում է, որ մենք պետք է հրաժարվենք մեր Անկախության հռչակագրից, եթե ցանկանում ենք կաշիներս փրկել բռնապետի զորքերից։ Ոչ մի խոսք պատվի, արժանապատվության, հավատի, մեր ազգի պատմական առաքելության մասին՝ միայն թուլամորթ բարբաջանք, միայն խեղճություն, միայն վախ՝ ուղղված իր պես թուլամորթներին, նրանց վախերին, նրանց խեղճությանը։ Հերթական անգամ պատմությունը մեր ազգին կանգնեցնում է ընտրության առաջ՝ ինքնության և առերևույթ (իրականում կեղծ) բարեկեցության միջև, և հերթական անգամ փորձության ենթարկում մեր հավատը։
Իմ համար այս ընտրությունը միարժեք է։ Կյանքը իմաստ չունի առանց հավատ, արժանապատվություն ու պատիվ։ Կյանքը մեզ չի տրվում՝ մեր գրպանները և փորը լցնելու համար, այլ հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու։ Ես իմ ու սերունդներիս հավատալու, պայքարելու, սովորելու և ստեղծելու իրավունքը պաշտպանելու եմ ցանկացած գնով, և ընտրում եմ մեր նոր Ավարայրը։ Յուրաքանչյուրիդ էլ կոչ եմ անում ձեր ընտրությունը կատարել, ինքնության այս ճակատամարտն արդեն սարերի ետևում չի։

Ավետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան