Jackery վրանն ունի 1000 վատտ հզորությամբ արևային վահանակներ, փրփուրային հիշողությամբ ներքնակ, կարգավորվող լույսեր, մեքենայի տանիքին ամրացում
ՏնտեսությունIxbt.com-ը գրում է, որ Jackery ընկերությունը ներկայացրել է 1000 վտ հզորությամբ ծալովի արևային մարտկոցներով վրան, որը տեղավորվում է պիկապ մեքենայի կամ ամենագնացի տանիքին:
Վրանը համալրված է մեկ զույգ դուրս քաշվող արևային մարտկոցներով, որոնք բնութագրվում են մինչև 1000 Վտ հզորությամբ։ Ընկերությունը նշել է, որ նման հզորություն ձեռք է բերվում իդեալական պայմաններում՝ տաք, պարզ օրվա ընթացքում, եթե վահանակները դեպի հարավ են նայում:
Վրանը և դրա ներսի արևային մարտկոցները միացվում են ընկերության 2000 վտ հզորությամբ արտաքին մարտկոցին՝ E1000 Plus-ին: Jackery ընկերությունը վրանը լրացրել է հիշողության ֆունկցիայով օժտված փրփուրային ներքնակով, կարգավորվող գունավոր լուսավորությամբ և անջրանցիկ նյութով, ինչպես նաև մգացված պատուհաններով: Արևային մարտկոցներով վրանն արտադրություն կմտնի այս տարվա չորրորդ եռամսյակում, իսկ վաճառքը կսկսվի մինչև 2025 թվականը։ Գինը դեռ չի հայտարարվել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am