Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան․ Պուտին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան ու Կիևը վաղ թե ուշ համաձայնության կգան, և եղբայրական ժողովուրդների հարաբերությունները կկարգավորվեն։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դրա համար կարող է ժամանակ պահանջվել։
«Միևնույն է՝ վաղ թե ուշ մենք համաձայնության կգանք։ Եվ գիտե՞ք ինչ, այսօրվա իրավիճակում կարող է անգամ տարօրինակ հնչել, բայց ժողովուրդների միջև հարաբերությունները, այնուամենայնիվ, կվերականգնվեն։ Շատ ժամանակ կպահանջվի, բայց դրանք կվերականգնվեն»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը։
Որպես օրինակ նա ներկայացրել է մարտերից դրվագներ, երբ ուկրաինացի զինվորները հրաժարվում էին հանձնվել և զոհվում էին «Ռուսները չե՛ն հանձնվում» խոսքերով։ Այս համատեքստում ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ «ուկրաինացիները մինչև հիմա իրենց ռուս են զգում», և այն, ինչ տեղի է ունենում, «քաղաքացիական պատերազմի տարր է»։
«Արևմուտքում բոլորը կարծում են, որ ռազմական գործողություններն ընդմիշտ բաժանել են ռուս ժողովրդի մի մասին մյուսից: Ո՛չ: Վերամիավորումը տեղի կունենա»,- հավելել է Պուտինը: