Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Խարկովում հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Հրդեհ է բռնկվել բնակելի տներում, վնաս է հասցվել ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:
Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ փետրվարի 9-ի երեկոյան ռուսական զորքերը հարվածել են քաղաքին՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքին, առաջացնելով մի քանի խոշոր հրդեհ և վնասելով Խարկովի Արևելքում առնվազն 15 բնակելի տուն:
Ուկրաինայի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ պայթյունի հետևանքով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ է ոչնչացվել։ Հաղորդվում է, որ դիզելային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասշտաբային հրդեհներ են բռնկվել: