Հայաստանում 2008 քաղաքական բանտարկյալներից հետո մինչ օրս քաղբանտարկյալ չի եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ով Շանթ Հարությունյանին անվանեց քաղբանտարկյալ:
«Որևէ միջազգային իրավապաշտպան մոնիթորինգային կազմակերպությունների զեկույցների մեջ, համենայնդեպս, վերջին տարիներին, Հայաստանում քաղբանտարկյալների առկայություն արձանագրված չէ: Ես չեմ ուզում ասել, որ դա վերջնական ճշմարտություն է»,-ասաց Հովհաննես Մանուկյանը: