Երևան, 26.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ» Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»


Պատմական առաքելություն ստանձնելու ճակատագրական պահը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն չորրորդ տարին ամեն օր, երբ օրը մթնում է, նորից հային պատում է տանջալից ու մղձավանջային գիշեր անցկացնելու տհաճ զգացումը, իսկ երբ լույսը բացվում է, նրան սպասվում է ամենասարսափելին ու դժոխայինը, երբ մտածում ես, թե որն է լինելու վեր կենալուդ նպատակը, երբ չգիտես ապրելուդ նպատակը, հայրենի այդքան թանկ հողը տրորելուդ նպատակը։ Երբ գիտես, որ արթնանում ես մի երկրում, որտեղ մարդիկ ապրում են զավեշտի օրենքներով ու տրամաբանությամբ, որտեղ պաշտպանված չէ անվտանգությունդ, արժանապատվությունդ, ինքնությունդ, երազանքներդ։

Գիտես, որ երկիրդ կործանվում է, սակայն ոչինչ չես կարողանում անել, հետո անճարությունից սկսում ես ինքդ քո աչքից ընկնել։ Երբ գիտես, որ ստիպված ես լինելու վեցերորդ տարին շարունակ արթնանալ մի երկրում, որտեղ իշխանություններն ընդհանուր ոչինչ չունեն սեփական երկրի ու ժողովրդի հետ և բացահայտ թշնամու շահն են սպասարկում, երբ ոտքերիդ տակից հողը փախչում է, որտեղ ամեն Աստծո օր սպասում ես մի նոր գույժի՝ տարածքների զիջման, մարդկային կորստի ու դ ա վադ րու թյան, իրա կ ա նու թյու ն ի ց կտրված, անտրամաբանական ու տարօրինակ մի նոր որոշման, որտեղ ժողովրդի մի մեծ զանգված անհասկանալիորեն հայրենիքի փոխարեն ընտրում է նյութը, շահը, էժանագին վայելքները, գաղթականությունն ու պանդխտությունը, սիրո փոխարեն՝ ատելությունը, ճշմարտության փոխարեն՝ սուտը, կեղծիքը, կյանքի փոխարեն՝ ինքնաոչնչացումը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումն ու ստրկությունը, պայքարի փոխարեն՝ հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը, ներկայի ու ապագայի փոխարեն՝ անցյալը, սեփական ուժերին ապավինելու փոխարեն օտարի ու Աստծու մեջ է փնտրում փրկությունը, համերաշխության փոխարեն գերադասում է անմիաբանությունն ու պառակտումը։

Որտեղ ոչ քիչ քանակությամբ մարդիկ հանդուրժում են ստորաքարշությունը, անամոթությունը, սուտը, դավաճանությունն ու անբարոյականությունը, որտեղ բացակայում է ապրելու մարդկային շարժառիթը՝ հավատքը։ Իսկ հավատքը մարդկային կյանքի իմաստի հիմնասյուներից է, հավատքը կյանքի ուժն է, որի արդյունքում մարդն իրեն չի ոչնչացնում, այլ ապրում է։ Հակառակ դեպքում դառնում ես անպետք, կյանքդ դառնում է ոչ իմաստալից, երբ քո կուտակած գիտելիքներն ու սերը չես կարող իրացնել ի նպաստ քո ու քո երկրի, որտեղ հնարավորություն չունես երազել ու երազանքներդ իրականություն դարձնել։ Իսկ կյանքի նպատակն ինքնարտահայտումն է, մեր էությունն ամբողջությամբ դրսևորելն է, այն է, ինչի համար ապրում ենք: Նժդեհն ասում էր. «Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք»։

Ապրում ես մի երկրում, որտեղ իշխանավորները հանուն փառքի ու շահի պատրաստ են հայրենիքն ուրանալ, պետությունդ կործանման տանել, սեփական ժողովրդից երես թեքել, այդքան անարգանք, ատելություն ու անպատվություն հանդուրժել, տասնյակ հազարավոր մարդկանց տնավեր անել, գաղթական դարձնել ու հայրենիքի անբուժելի կարոտը նրանց սրտում թողնել, այդքան մարդկային ու տարածքային կորուստներ, վիշտ ու արցունք պատճառել, անվտանգությունն ու պետական ինստիտուտները կազմաքանդել, պետական խորհրդանիշերը պղծել, ազգային արժեքները խեղաթյուրել, ազգային ինքնությունը զիջել և այդքանից հետո դեռ ժողովրդի մի մեծ զանգվածի ներողամտությանն ու հանդուժողականությանն արժանանալ։ Արժե՞ր, արդյոք, հանուն ինչ-որ բանի, թեկուզ աշխարհակալ փառքի կամ ամենամեծ շահի, այդպիսի խելակորույս քայլի գնալ՝ դժոխքի միջով անցնել, մեր ու մեր նախնիների պայքարը, տառապանքն ու զրկանքները, հերոսների թափած արյունը դարձնել հանուն ոչնչի, նախնիների ու ապագա սերունդների առաջ այդքան մեծ մեղք գործել ու արժանանալ պատմության ու Աստծո դաժան պատժին, սերունդների համար չարագործի անուն ու անեծք թողնել։ Իսկ հայրենիքի ուրացումն անգամ թշնամին, անգամ կուրորեն սիրող մայրը չի ներում։ Հուլիոս Կեսարն է ասել. «Սիրում են դավաճանությունը, սակայն ոչ դավաճաններին»։

Այս իշխանությունները 6 տարի առաջ ունեին հայության մի հոծ հատվածի վստահությունը, ինչին շատերը կերազեին։ Նրանք կարող էին հայ ժողովրդի ոսկե դարը կառուցել։ Իրենց նկատմամբ այդ մեծ սերը բավարար էր հրաշքներ գործելու, սարեր շուռ տալու համար, բայց, ցավոք, ի չարս օգտագործեցին այդ հավատն ու վստահությունը՝ մոլորեցրին ու խաբեցին մարդկանց կեղծ ու ժողովրդահաճո կարգախոսներով։ Հիմա իրենց պատճառով հայը աշխարհի բոլոր անկյուններում գլխիկոր է ման գալիս, հային շատերը որպես պարտվողի են ընկալում։ Ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ այս իշխանությունների կառավարման տարիները հայ ժողովրդի ամենաամոթալ ի, նվաստացուցիչ ու խայտառակ ժամանակաշրջանն է եղել, երեքհազարամյա Արցախի հայաթափումն է եղել։ Ամեն ինչ անցողիկ է՝ մարդու կյանքը, փառքը, հարստությունը, վայելքները. մնայունն ու բարձրագույն արժեքը հայրենիքն է, պատիվն է։

Ամենացավալին այն է, երբ կորցնելուց հետո ոչինչ չես ունենում կորցնելու, երբ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, երբ ապրելդ, երեխա ծնելդ, տուն կառուցելդ չի գալիս, երբ մեջքդ ջարդվում է, թևերդ կոտրվում են, կյանքդ դառնում է անբովանդակ ու անիմաստ։ Պարտություն, կորուստ, սխալվել, խաբվել, մոլորվել, վախ, անգամ ստրկություն ու դավաճանություն. սրանք գուցե մարդու բնույթին բնորոշ վիճակներ են: Սակայն նորմալ չէ պարտության ու կորստի, ստրկամտության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելը, անընդհատ նույն սխալները կրկնելը, սխալներից դասեր չքաղելը, վախն ու մոլորությունը չցրելը, դավաճանությունը հանդուրժելը։ Չկա մի իրավիճակ, երբ հնարավոր չլինի վերածնվել, որում կյանքը մեզ հնարավորություն չտա իմաստ գտնելու, պայքարելու, և չկա մարդ, որի համար կյանքը պատրաստ չլինի մատուցել անակնկալներ։ Պարզապես չպետք է կորցնել հավատն ու համբերատարությունը, իսկ հավատքը, համբերատարությունը մարդկային կյանքի իմաստությունն են։

Հիմա հայ ժողովրդին անհրաժեշտ է նախ և առաջ իրեն պատած անճարության ու խեղճության զգացումը հաղթահարել, իր միջի ստրուկին սպանել, իշխանությունների կողմից իրեն մատուցվող վախի, պատերազմի ու մահվան սարսափը ցրել, խաղաղության դարաշրջանի խաբկանքներից ու անիրատեսական երևակայություններից ձերբազատվել։ Այդ թույլերն ու անսկզբունք մարդիկ են իրականությունը համարում անիրատեսական և ապրում երևակայությունների աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը։ Ուժեղ անհատականությունն իրականություն է դարձնում այդ ցանկությունները: Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո, նվիրվածության, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ճշմարիտ հավատքի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքը չընդհատվող պայքար է, լի արյունալի պատերազմներով՝ հանուն իրական հայրենիք ունենալու և հանուն իրական ազատության ու արժանապատվության։ Իսկ պայքարել նշանակում է ապրել. միայն սերը, պայքարը, աշխատանքն ու կամքը կարող են ազատություն ու փառք բերել ազգերին ու երկրներին:

Պատմության մեջ ժողովուրդները պարտվել, անհաջողությունների են մատնվել առաջին հերթին պայքարելու և հաղթելու կամքի բացակայության պատճառով։ Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունը, վախը, անվճռականությունն ու խավարը։ Հիմա՝ հայրենիքի ու պետության համար այս օրհասական պահին, ժամանակն է, որ ասպարեզ դուրս գա այն իմաստուն ու անձնազոհ անհատը, ով պատրաստ է իր կյանքը ուխտագնացություն դարձնել ու խաչվել, մոմի նման վառվել ու հանգչել իր ազգի փրկության համար և պատմական առաքելություն ստանձնել՝ հակադրվելով այս հայրենադավ իշխանությունների կործանարար քաղաքականությանն ու դիմադրելով միջակ մտքեր, գորշություն ու խավար երկրպագողների կատաղի հակադրությանը:

Մեկը, ով կարող է հավատ, համերաշխություն ու միասնություն բերել, արժանապատվորեն և անկեղծորեն առաջնորդել ժողովրդին և պատասխանատվություն ստանձնել նրա համար։ Հիմա մեզ մնում է, առանց ժամանակ կորցնելու, համախմբվել ազգային շահերով առաջնորդվող հայրենասեր, արժանապատիվ ու գիտակից ուժերի շուրջ, Եկեղեցու շուրջ, իսկ այդ ենթադրյալ ու ցանկալի առաջնորդն անպայման ի հայտ կգա։ Հուսադրող է, որ արդեն նշմարվում են համախմբման, քաղաքական ու քաղաքացիական ակտիվության դրսևորման գործընթացներ։ Ժամանակը ցույց է տվել, որ երբ համախմբվել ենք, հույսներս մեր վրա ենք դրել, անպայման ունեցել ենք հաղթանակներ։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանՑեղասպանությունն ուրանում են, բայց հունիսի 7-ին քաղաքացին կկանխի դա. Շարմազանով Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը