Ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից. Սիրսկի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։
«Հաշվի առնելով քաղաքի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը, շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքը փրկելու նպատակով նման որոշում է կայացվել: Անցնում ենք պաշտպանության՝ ավելի հարմար գծերում»,- նշել է գեներալը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն արել են հնարավորը՝ ոչնչացնելու ռուսական լավագույն ստորաբաժանումները, և զգալի կորուստներ են պատճառել հակառակորդին:
«Միջոցներ ենք ձեռնարկում՝ պահելու զբաղեցրած դիրքերը։ Ամեն դեպքում կվերադարձնենք Ավդեևկան»,- հավելել է Սիրսկին։