Եթե միջազգային հարաբերությունների համակարգում դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք. Բլինկեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ ներկայիս միջազգային հարաբերությունների համակարգը երկրներին թողնում է ընտրության երկու հնարավորությունը՝ լինել (բանակցային-Խմբ.) սեղանի շուրջ կամ ներառվել ճաշացանկում:
«Եթե միջազգային (հարաբերությունների-Խմբ.) համակարգում դուք (բանակցային-Խմբ.) սեղանի շուրջ չեք, ուրեմն կհայտնվեք ճաշացանկում», - ասել է Բլինկենը Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում՝ խոսելով Չինաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող ռազմավարական մրցակցության մասին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն փորձում է կամավոր հիմունքներով տարբեր երկրների համագործակցության մեջ ներգրավել։
«Այն, ինչ մենք չպետք է անենք և ինչ չենք անում, դա աշխարհը ինչ-որ կերպ կոշտ դաշինքների բաժանելն է», - նշել է Բլինկենը: