Մոսկվայում աշակերտը մահացել է դասի ժամանակ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի թիվ 2107 դպրոցի աշակերտը կորցրել է գիտակցությունը անգլերենի դասաժամից առաջ, բժիշկները չեն կարողացել փրկել տղային, ծնողներին և դասընկերներին հոգեբանական օգնություն կտրամադրվի, ՌԻԱ Նովոստիին ասել է ուսումնական հաստատության տնօրեն Ելենա Նաումովան։
«Փետրվարի 20-ին մեր դպրոցում ողբերգություն է տեղի ունեցել, երրորդ դասարանի աշակերտը ուսուցչուհու ուղեկցությամբ անգլերենի դասասենյակ գնալիս կորցրել է գիտակցությունը։ Անմիջապես շտապ օգնություն են կանչել։ Ցավոք, չնայած բժիշկների ջանքերին, կատարված վերակենդանացման միջոցառումներին, տղային փրկել չի հաջողվել»,- պարզաբանել է տնօրենը։
Նա ասել է, որ տղայի դասընկերների հետ այժմ հոգեբաններն են աշխատում։