Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են․ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը

«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել։ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի իսկ իշխանության թեթև ձեռքով դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Նախկինում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ունենալով բազմաթիվ նախապայմաններ, երբևէ պաշտոնապես Սահմանադրության փոփոխությունը չեն դասել դրանց շարքին։

Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենօրյա ռեժիմով պայքարել հայկական ինքնության դեմ, խոսել Արարատն Արագածով փոխելու, Հայաստանի Սահմանադրությունը «տարածաշրջանում մրցունակ պետության սահմանադրություն» դարձնելու մասին։ Ադրբեջանի ու Թուրքիայի այս պահանջները, սակայն, որևէ կապ չունեն ներկայիս Հայաստանի, ՀՀ գործող իշխանությունների հետ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը հավակնություններ չունի ոչ միայն այլ պետությունների, այլ անգամ սեփական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ որպես «ամայի սարեր», տարածքների մեկ այլ հատվածում՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրում, արդեն մոտ երեք տարի դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները, և ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց այդտեղից դուրս հանելու համար։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի համար որևէ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության իմաստով, վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Ակնհայտ է, որ այդ պահանջներով Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են ոչ թե ներկայիս, այլ ապագա Հայաստանի դեմ՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և նրանից հետո ցանկացած այլ, անգամ աննշան չափով ազգային արժանապատվություն ունեցող իշխանություն չի շարունակելու ներկայիս Հայաստանի ստորացուցիչ քաղաքականությունը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած հաջորդ իշխանություն պատերազմելու է նրանց դեմ, բայց առնվազն փորձելու է արժանապատիվ քաղաքականություն վարել և չի բավարարելու ադրբեջանաթուրքական պահանջներն այնպես, ինչպես այսօր բավարարում է փաշինյանական իշխանությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս նախապայմանների ներկայացման ինտենսիվացումն ու շտապողականությունը վկայում են նաև, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը, հենց այդ պատճառով էլ փորձում են նրանից ստանալ առավելագույնը՝ իրենց պահանջներն օրենսդրորեն, իրենց կարծիքով՝ անշրջելիորեն ամրագրելու միջոցով։

Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից  կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։

Հարություն Ավետիսյան

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց