Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանում

Հասարակություն
Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:
Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:
 
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:
 
Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել:
 
Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում:
Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
 
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:
 
Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:
 
Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:
Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
 
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:
 
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.
 
1. Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։
 
2. Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
 
3. Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:
 
4.Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:
 
5. Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:
 
6. Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:
 
Շնորհակալություն
Հարգանքով՝ քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»