Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 Delair անօդաչու թռչող սարք կգնի. Լեկորնյու
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 անօդաչու թռչող սարք կգնի Delair անօդաչու սարքեր արտադրող ընկերությունից։ Արդեն այս ամառ անօդաչու թռչող սարքերը կուղարկվեն Կիև։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
«Ֆրանսիան Delair-ից պատվիրում է 100 հեռակառավարվող զինամթերք, որոնք Ուկրաինա կհասնեն այս ամառ»,- գրել է Լեկորնյուն։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը երկու հազար նման անօդաչու թռչող սարքերի արտադրության պատվեր կստանա։
«Ընդհանուր առմամբ, մեր պաշտպանական արդյունաբերությունից կպատվիրվի երկու հազար հեռակառավարվող անօդաչու թռչող սարք՝ մեր զորքերի և Ուկրաինայի կարիքների համար»,- հավելել է նախարարը։