Թշնամին ավերել և ավերելու է հայ ժողովրդի քրտինքով ստեղծված ցանկացած բան, մինչև հայ ժողովուրդը չհամախմբվի. Ավետիք Չալաբյան
ԲլոգՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ 24news կայքի տարածած տեսագրության, թշնամին հանգստյան օրերին ավերել է Արցախի Ազգային ժողովի շենքը: Այն Արցախի ազգային զարթոնքի և հաղթանակի կենդանի խորհրդանիշներից էր, և այժմ էլ դարձավ մեր ցավալի պարտության առաջին զոհերից մեկը:
Թշնամին ավերել և ավերելու է հայ ժողովրդի քրտինքով ստեղծված ցանկացած բան, մինչև հայ ժողովուրդը չհամախմբվի, դաժան հակահարված չտա այս թշնամուն, և դուրս չշպրտի նրան իր հայրենիքի ցանկացած անկյունից: Այս շենքն ավերողների գլխին իրենց տանիքը պետք է փուլ գա, միայն այդ դեպքում նրանք կհարգեն հային և նրա ստեղծածը: