Հայաստանի իշխանությունները գնում են ՌԴ հետ հարաբերությունների լիակատար խզման
ՎերլուծականԱրտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հաստատել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահամանապահների հեռացման պահանջով նամակ է ուղարկվել Մոսկվա, նախօրեին այդ մասին հայտարարել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մինչդեռ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե որևէ պաշտոնական խողովակով որևէ առաջարկ չի ստացվել։ Փաստացի թե՛ Գրիգորյանը և թե՛ Արարատ Միրզոյանը հերքում են Ռուսատանին և դիմակայության նոր փուլ սկսում Մոսկվայի հետ, ընդ որում, դատելով Արարատ Միրզոյանի ասուլիսում արած հայտարարությունների տոնայնությունից, ԱԳՆ-ում հրաշալի հասկանում են, թե ինչ կրակի հետ են խաղում։ Նույնիսկ Միրզոյանը, որ համոզված արևմտամետի համարում ունի, կմկմում էր այս տեղեկությունը հայտնելու ժամանակ, առավել ևս, որ հայկական կողմից հասկանում են, որ Ռուսաստանից լուրջ հակազդեցություն է լինելու։
ՌԴ պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը երեկ «Ռիա նովոստիին» հայտնել էր, թե Հայաստանի իշխանությունները կանխամտածված և միտումնավոր գնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման։ Այսօր պահանջում են դուրս բերել ռուս սահմանապահներին «Զվարթնոցից», վաղը դնելու են 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը, իսկ որ դա լուրջ հետևանքներ կունենա, նույնիսկ ռուսական մեդիան է գրում։
«Газета.ру» պարբերականը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի քայլը կարող է ի սպառ ոչնչացնել Հայաստանը երկրի երեսից։
Նունե Աբրահամյան