Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»


«Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»: Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարարը սա հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու հայտարարության կոնտեքստում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը հիշեցնում է մեկ կարևոր հանգամանք՝ 2018 թ.-ին Հայաստանում իշխանության բերված ուժը, որն «օբյեկտ է, ոչ թե սուբյեկտ, այսինքն՝ խամաճիկային իշխանություն է», երեք խնդիր է լուծում:

«Արցախի հանձնում Ադրբեջանին, միջանցքի տրամադրում Արևմուտքին, որպեսզի նա կարողանա Թուրքիա-Նախիջևան միջանցքով և Ադրբեջանի միջոցով դուրս գա Կասպից ծով և Միջին Ասիա կամ Կենտրոնական Ասիա, և երրորդ՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցում: Առաջինն իրականացվեց, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը հետաձգվեց, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը կատեգորիկ արգելեց այդ միջանցքի տրամադրումը: Մնացել է երրորդ կետը՝ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումը Ռուսաստանի հետ: Վերջինը տարբեր երկրներ փորձում են օգտագործել իրենց շահերից ելնելով: Մասնավորաբար՝ Մեծ Բրիտանիան հասկանում է, որ այստեղ կարելի է Ռուսաստանի դեմ գործողություն իրականացնել՝ օգտագործելով Հայաստանի իշխանությունների խամաճիկային կարգավիճակը, դրա համար նշում է՝ «քանի որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կարելի է նրան պաշտպանել Ռուսաստանի սպառնալիքներից, բայց եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա»: Սառեցումը բավարար չեն համարում, պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հայաստանը գործոն է տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի ձեռքին Ռուսաստանի դեմ քայլ կատարելու համար: Այստեղ ոչ մի ուրիշ գործընթաց չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բադալյանը:

Ընդգծում է՝ ռուսական կողմն ինչպիսի սխալ քաղաքականություն իրականացնում էր, նույն կերպ էլ շարունակում է սխալ քաղաքականություն իրականացնել 2018 թ.-ից սկսած: «Իրենք վստահ էին, որ ով Հայաստանում գա իշխանության, լինելու է ռուսամետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման կողմնակից, բայց սխալվեցին: Կարծում էին, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո առնվազն 20-30 հազար հայ չի գնա Արցախից, սա թույլ կտար խաղաղապահներին մնալ այնտեղ, բայց բոլորը դուրս եկան Արցախից, և փաստացի Լեռնային Ղարաբաղի տարածքում այլևս հայ չկա: Խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, Ռուսաստանը դա հասկանում է, իրենց սխալ քաղաքականության արդյունքում էլի իրենք տուժեցին:

Եթե հայերը չվերադառնան, խաղաղապահները հեռանալու են, դա նշանակում է, որ Հարավային Կովկասում իրենց ռազմական ներկայությունն արդեն կախված է լինելու Հայաստանի վարչապետից, այսինքն՝ ՌԴ նախագահը պետք է զանգի Հայաստանի վարչապետին և խնդրի, որ Հայաստանը ՌԴ բազայի համար ժամկետ երկարաձգի, խնդիրներ չստեղծի և այլն:Ռուսաստանի սխալ քաղաքականությունը հիմա էլ է շարունակվում: Իրենց թվում է, որ եթե գնացին, Ադրբեջանը կհարձակվի, Հայաստանում ինչ-որ խնդիրներ կլինեն, անընդհատ փորձագետներ են գալիս, պահանջում «Զանգեզուրի միջանցքը», չհասկանալով, որ այն ընդհանրապես իրենց չի տրվելու: Անընդհատ սպառնալիքի լեզվով են խոսում, Վերին Լարսն են փակում, քանի որ իրենց մոտ այդ փափուկ ուժը չկա, բայց սա հակառակ ռեակցիան է տալիս»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնում է տարբեր հարթակներում անցկացվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: «Ժամանակի ձգման գործընթացի հետ ենք առնչվում: Բացի Հայաստանից, բոլորն այս իրավիճակն օգտագործում են ինչ-որ օգուտ ունենալու համար: Հայաստանի խամաճիկային իշխանությունները մեր երկրի համար որևէ օգուտ չեն կարող քաղել այս գործընթացներից, նրանք օգտագործվում են իրենց ղեկավարների կողմից: Տարբեր երկրներ ժամանակ են ձգում հասկանալու՝ Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ ունի՞, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալի: Դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ է տեղի ունենալու»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս շրջանում ակտիվացել են նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության մասին խոսակցությունները: «Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է: Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս գալ ռուսական ինտեգրացիոն համակարգերից: Որպեսզի դատարկություն չլինի, ընդամենը մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներ են կիրառում՝ նշելով, որ դիմելու են ԵՄ-ին և դառնան ԵՄ անդամության թեկնածու: Բերեմ օրինակ՝ Վրաստանն անկախության հենց հաջորդ օրվանից քայլեր էր ձեռնարկում ԵՄ-ին անդամագրվելու համար, այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում, որոշ ժամանակ՝ ինտենսիվ, որոշ ժամանակ՝ ոչ: Անհրաժեշտ եղավ մոտավորապես 24 տարի, որ նա լինի անդամության թեկնածու, դա արվեց ռուսուկրաինական պատերազմում Վրաստանին սիրաշահելու համար: Եթե չլիներ այս սիրաշահելու գործընթացը, Վրաստանն ընդհանրապես կարող էր Արևմուտքից մի կողմ քաշվել՝ դառնալով չեզոք երկիր: Դա Արևմուտքին ձեռք չի տալիս, նա չկարողացավ Վրաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ՝ Վրաստանի խելացի ղեկավարության շնորհիվ:

Բնականաբար, չցանկանալով Վրաստանին տեսնել առնվազն չեզոք կամ ոչ եվրոպական տարածքում՝ նրանք որպես «կաշառք» Վրաստանին տվեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Դա չի նշանակում, որ Վրաստանը լինելու է ԵՄ անդամ, կարող է մի 30 տարի էլ սպասել, դրանից հետո կա՛մ կդառնա ԵՄ անդամ, կա՛մ ոչ: Կա նաև Թուրքիայի օրինակը, որը 60-70-ական թվականներից ուզում է դառնալ ԵՄ անդամ, մինչև հիմա չի դարձել և չի էլ դառնալու: Չեմ կարծում, որ եթե Հայաստանը դիմեց, այդքան ժամանակ ունի, որ մի 50 տարի հետո ԵՄ անդամ դառնա կամ ոչ, հարց է նաև՝ իսկ այդ ժամանակ ԵՄ-ն կլինի՞, թե՞ ոչ: Մյուս տարի ԵՄ-ն կլինի՞, դա էլ է մեծ հարց: Եթե Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, կարող է ԵՄ-ի քայքայման գործընթաց տեղի ունենալ: Այնպես որ, սա ընդամենը մանիպուլյացիոն գործընթաց է, որին չի կարելի լուրջ վերաբերվել: Հայաստանը ԵՄին ոչինչ չի տալու:

2017 թ.-ի նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (ՍԵՊԱ), իրավական դաշտը հնարավորություն են տալիս ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները զարգացնել այն աստիճան, որ ունես, եթե, իհարկե, ունես: ԵՄ ներկրվող ապրանքների ստանդարտները լրիվ ուրիշ են, դա նշանակում է, որ տնտեսության մեջ ահռելի փոփոխություն պետք է կատարես, իսկ դրա համար գումար չկա: Այս տեխնոլոգիան նպատակ ունի ցույց տալու, որ այստեղից դուրս ենք գալու, գնանք այնտեղ: Սա ուղղված է ոչ բարձր ինտելեկտ ունեցող ընտրազանգվածին, որին կարող է դուր գալ «ԵՄ անդամության թեկնածու», «վիզայի ազատականացում», առավել ևս՝ «ԵՄ անդամ» հեքիաթները: Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է, որովհետև դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Երկիրը պետք է ցույց տա, որ ցանկանում է շարժվել արևմտյան ինտեգրացիոն համակարգերով: Հայաստանն այդպիսի բան ցույց չի տալիս, Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում, Հայաստանը չի վարում Արևմուտքին ինտեգրվելու քաղաքականություն, դրանք տարբեր բաներ են»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Ադրբեջանն այս ընթացքում «ձեռքերը ծալած չի նստում», պահանջում է Հայաստանից իրեն վերադարձնել «օկուպացված չորս գյուղերը»: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, թե խաղաղության գործընթացում կողմերը երկու կարևոր՝ սահմանների որոշման և տրանսպորտային գծերի հարցերում անհամաձայնություններ ունեն, իսկ հայ հասարակությունը շարունակում է ապրել հնարավոր պատերազմի տագնապով: «Եթե չլինեին Իրանի շատ բարձր մակարդակով հայտարարությունները, որ Ադրբեջանի զորքերի կողմից Սյունիքի մարզի վրա կատարված ագրեսիան կամ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հակասում են ԻԻՀ-ի շահերին, և նա միջոցներ ձեռք կառնի, Ադրբեջանը վաղուց հարձակվել էր, ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորը վերցրել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի չգոյությունը հակասում է Իրանի շահերին, դրա համար Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա:

Այսինքն՝ հանգիստ ապրում ենք, որովհետև Իրանին է դա պետք: Տավուշում գտնվող գյուղերի մասով Ադրբեջանը պնդումներ է անում, ստացավ, ստացավ, չէ, ուրեմն չէ: Ժամանակ է ձգում՝ սպասելով, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ հաջողություններ կունենա: Այս ընթացքում ասաց՝ Սահմանադրություն փոխեք, գյուղերը տվեք: Խաղում է, չի բացառվում, որ չի փորձի ուժով այդ գյուղերը վերցնել: Կարող է փորձի և իրեն հաջողվի, կարող է և ոչ: Դա կներվի, քանի որ այդ գյուղն Իրանի համար այնքան էլ կարևոր չէ, իր համար կարևոր է, որ «Զանգեզուրի միջանցք» չլինի: «Անկլավները» Խորհրդային Հայաստանի ղեկավարության հիմար քաղաքականության արդյունքում են անկլավներ դարձել: Իրականում որևէ իրավական հիմք չկա դրանք Ադրբեջանին հանձնելու, չկա որևիցե որոշում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում: Բայց Ադրբեջանը տեսնում է, որ կա Հայաստանի ղեկավարություն, որն ամեն ինչ տալիս է, այդ դեպքում ինչո՞ւ չփորձել վերցնել»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան