Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Ապակյա կոլբաներից, ջրով լի տակառներից մինչև ժամանակակից կրակմարիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ նախքան կրակմարիչի հայտնվելը, գյուտարարները կրակը մարելու համար տարբեր սարքեր են ստեղծել: 17-րդ դարում առաջին անգամ կրակ մարելու համար սկսել են օգտագործել ջրով ապակյա կոլբաներ, որոնք հրդեհի դեպքում պետք էր բացել և պարունակությունը լցնել կրակի վրա կամ նետել կրակի մեջ։ Ավելի ուշ սկսեցին օգտագործել ջրով և սև վառոդով լցված պատրույգով հագեցած փայտե տակառներ։ Վառված լարով նման տակառը գլորվում էր կրակի մեջ, որտեղ պայթում էր, իսկ ներսում եղած ջուրը մարում էր բոցը։ Նմանատիպ սարք ստեղծվել և արտոնագրվել է անգլիացի քիմիկոս Ամբրոզ Գոդֆրիի կողմից 1723 թվականին։ Նման կրակմարիչներ օգտագործվել են 1729 թվականին Լոնդոնում բռնկված հրդեհը մարելու համար։

Առաջին ձեռքի կրակմարիչը մեզ ծանոթ ժամանակակից տեսքով հորինել է անգլիացի կապիտան Ջորջ Ուիլ յամ Մանբին 1813 թվականին: Սարքը տեղափոխվում էր սայլակով և բաղկացած էր 13,6 լիտր ծավալով պղնձե անոթից՝ լցված կալիումի կարբոնատով՝ պոտաշով։ Հեղուկը գտնվում էր անոթի մեջ սեղմված օդի ճնշման տակ և բաց էր թողնվում ծորակը բացելիս: Որոշ ժամանակ անց հայտնագործվեց հրդեհաշիջման խառնուրդ, որը պատրաստվում էր օճառի գործարանների թափոններից կամ ջրով նոսրացված կավից։ Սաքսոնիայից ինժեներ Կյունը 1846 թվականին հորինել է, այսպես կոչված, հրդեհաշիջման տուփը, որը լցված էր սելիտրայի և ծծմբի խառնուրդով։ Այդ խառնուրդը բռնկվելիս գազ է արձակել, որը և կանխում է կրակի տարածումը։ Թթվային հիմքով առաջին կրակմարիչը հայտնագործել է ֆրանսիացի Ֆրանսուա Կարլիեն 1866 թվականին։

Պատմության մեջ առաջին անգամ այդ կրակմարիչն է ունեցել անհրաժեշտ ճնշում. գինեթթվի և սոդայի ռեակցիան առաջացրել է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը դուրս է մղվել կրակմարիչից։ Այդ սարքը կատարելագործվել և կրկին արտոնագրվել է 1872 թվականին Գլազգոյի Ուիլ յամ Դիկի կողմից, որը գինեթթուն փոխարինել է ավելի էժան ծծմբաթթվով։ 1884 թվականին «Հարդեն նռնակ թիվ 1»-ն է արտոնագրվել ԱՄՆ-ում Ջոն Հարդենի (Չիկագո) կողմից։ Դա աղերի ջրային լուծույթով լցված ապակե շիշ էր, որը նախատեսված էր կրակի օջախ նետելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ապակե կրակմարիչ նռնակները շատ սահմանափակ կիրառություն ունեին, դրանց արտադրությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։

Նման կրակմարիչները ունեին շատ օրիգինալ անվանումներ՝ Բուխերի փամփուշտներ, Վիների գլան, «Ռուսաստան» և «Մահ կրակին»։ Դրանց զուգահեռ հայտնվեցին ստվարաթղթե կրակմարիչներ՝ պատրաստված 60-70 սմ երկարությամբ և 5-7 սմ տրամագծով մետաղական կափարիչով ջահի տեսքով։ Դրանք լիցքավորել են նատրիումի աղերի (բիկարբոնատ, քլորիդ, ֆոսֆատ և այլն), երկաթի օքսիդների, ներկանյութերի մանրացված չոր խառնուրդներով։ Միայն 20-րդ դարի սկզբին են հայտնվել փրփուրի և ածխածնի երկօքսիդի կրակմարիչների առաջին նմուշները։ Ալկալային և թթվային լուծույթների միջև քիմիական ռեակցիայի արդյունքում ստացված փրփուրի միջոցով դյուրավառ հեղուկների մարման մեթոդն առաջարկվել է 1904 թվականին ռուս ինժեներ Ալեքսանդր Լորենի կողմից։

Որպես փրփրացնող նյութեր՝ օգտագործվել են ալբումին, սոսինձ, լորձանյութ և օճառի մնացորդներ։ Բոցը հանգցնելու համար պետք էր կրակմարիչից դուրս մղել փրփուրը։ Հետո երկար ժամանակ ամենատարածվածը համարվում էին փոշու և ածխածնի երկօքսիդի կրակմարիչները։ Եվ եթե փոշիով կրակմարիչները կոմպակտ են ու թեթև, բայց, միևնույն ժամանակ, անարդյունավետ, ապա ածխածնի երկօքսիդի կրակմարիչները բարձր արդյունավետություն ունեն, բայց և՝ մեծ քաշ և չափսեր։ Մեր օրերում էլ արագ զարգացող և ամենահեռանկարային ոլորտներից է հեղուկ ինքնաշեն կրակմարիչների և հրդեհաշիջման սարքերի մշակումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ Վարդևանյան