Հետաքրքիր փաստեր Սպիտակ Տան մասին
Lifestyle- Սպիտակ Տանը հիմնական և անփոխարինելի առարկան հանդիսանում է Աբրահամ Լինկոլնի ննջասենյակում գտվող մահճակալը: Զավեշտալին այն է, որ նրան երբեք չի հաջովել այնտեղ քնել:
- Նախագահի կոչման հետ մեկտեղ, տրվում է նաև 3 պահեստների մուտքի թույլտվությունը, որոնք գտնվում են Սպիտակ Տանը: Այնտեղ պահվում են թանկարժեք գորգեր, ոսկի, բյուրեղապակի, կահույքի հավաքածուներ, արվեստի օրիգինալ գործեր և այլ թանկարժեք իրեր, որոնք ունեցել են նախագահական ընտանիքները: ԱՄՆ-ի նորընտիր նախագահն իրավունք ունի Սպիտակ Տունը կահավորել իր ճաշակով և հայեցողությամբ:
- Ճենապակյա սենյակում է գտնվում ԱՄՆ առաջին տիկին Նենսի Ռեյգանի մասին հիշողությունները: Այստեղ իր ուրույն տեղն ունի այն ճենապակին, որը Սպիտակ Տան առաջին տիկինը ձեռք է բերել հավաքած հարկերի շնորհիվ:
- Սպիտակ տան հիմնական և գլխավոր իրը` ԱՄՆ նախագահի աշխատանքային սեղանն է, որը գտնվում է Օվալաձև սենյակում: Սպիտակ Տան ավանդույթներն անմիջական կապ ունեն այդ գրասենյակի հետ: Բանն այն է, որ նոր նախագահներն այս գրասենյակում փոխում են գորգն ըստ իրենց ճաշակի: Սակայն գորգի կենտրոնում պատկերված արծիվը, որն իր ճանկերով պահում է նետերը և ձիթապտղի ճյուղը, չի փոխվում: Գորգի այդ պատկերը խորհրդանշական է. եթե Ամերիկայում պատերազմ չկա, ապա թռչնի գլուխը շրջում են դեպի ձիթապտղի ճյուղը, իսկ պատերազմի ժամանակ գլուխը թեքվում է դեպի նետերը:
- 2008 թվականի Ամանորին Սպիտակ Տանն ընդունելություն կազմակերպվեց: Միջոցառմանն այցելեց 60000 մարդ: Տունը զարդարված էր 33 տոնածառով: Հյուրերի համար հատուկ պատրաստվել էր 100 տորթ, 20000 կտոր թխվածքաբլիթ, 1000 ֆունտ մանր ծովախեցգետին և 700 ֆունտ խեցգետին: