Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


«Ինձ ապրելու ուժ տալիս են Վազգենի նպատակները, դրանք պետք է իրականություն դառնան». Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լցված էր, կատակասեր, թասիբով: Շատ աշխույժ էր, կարծես սնդիկ լիներ, բայց զուգահեռ նաև հանգստություն ուներ: Լիդերի հատկանիշներով էր օժտված, իր մեկ հայացքից մարդիկ կարող էին զգաստանալ: Դպրոցում սկզբնական շրջանում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, բայց հետո իր ողջ սերն ուղղվեց ավտոմեքենաներին: 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Երևանի թիվ 6 պետական ուսումնարան՝ ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Ավարտեց ուսումը, զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսյակը՝ Վազգենի մայրիկը:

Նրա խոսքով, որդին հրաշալի երգում և պարում էր, հաճախել է ժողովրդական երգիպարի խմբակի, մրցույթների է մասնակցել: Վազգենը Հայաստանի զինված ուժեր ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 27- ին: Ծառայության առաջին ամիսներն անցել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, եղել է գնդացրորդ, ջոկի ավագ: «Յոթ ամիս ծառայելուց հետո իրենց զորամասից տղաների մի մասին տեղափոխեցին Վարդենիս, մյուս մասին՝ Ջերմուկ: Վազգենը Ջերմուկում շարունակեց ծառայությունը: Լավ առաջադիմության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նաև դիրքի ավագ էր»: Երեք եղբայրներից միջնեկն է Վազգենը: Նրա մեծ եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել է Եղնիկներում:

«Երկու պատերազմի միջով ես էլ անցա: Եղբայրը Վազգենի համար օրինակ էր, նա, կարծես, վրեժով լցված լիներ, ուզում էր շուտ մեկնել ծառայելու: 44-օրյա պատերազմից հետո եղբայրը պայմանագիր էր կնքել, մնացել Արցախում: Նա եկավ, Վազգենին ճանապարհեց, ասաց՝ համոզվեմ, որ սահման չի գնում, վերադառնամ իմ ծառայությանը, բայց ի՞նչ իմանայինք, որ ամիսներ անց Ջերմուկում պատերազմ է սկսվելու»: Մայրիկն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Վազգենին հեշտ է ճանապարհել բանակ: «Մանկուց տղաներիս այնպես էի դաստիարակել, որ իրենք զինվոր են: Գուցե դա մեր գեներից է գալիս, հայրենիքս կորցրած մշեցու թոռ եմ: Գաղթի ճանապարհով իմ պապն անցել էր, այստեղ ընտանիք կազմել: Տղաներիս հայրական կողմը Բայազետից էր գաղթել Հայաստան: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ մյուսների մամաներից առավել չեմ, միշտ իրենց այն մտքով եմ դաստիարակել, որ պետք է ծառայեն հայկական բանակում»: Վազգենը սիրով է ծառայել, բայց մայրիկն ասում է՝ նեղվում էր բանակում կարգ ու կանոնի բացակայությունից:

«Վանաձորի զորամասում նրանք լիդերներ էին, սիրում էին կարգ ու կանոնով ծառայել: Վանաձորից տեղափոխվում է Ջերմուկ: Այստեղ արդեն իրենց վաշտի տղաներով ծառայություն են իրականացրել Ջերմուկի դիրքերում, երկու ամիս չեն իջել դիրքերից: Դիրքերը տղաներն էին զրոյից սարքել, ամեն հարմարություն փորձել ստեղծել իրենց համար»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: «Իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերի 11-ին: Մի քիչ շատ էի հարցեր տալիս, ինքն էլ չէր ցանկանում ինձ խաբել: Չգիտեի, որ առաջնագծում է, միշտ ասում էր՝ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, խրամատներ փորում, դիրքերի հետ կապ չունենք, մեր պայմանագրայիններն են դիրք պահում: Բայց վերջերս սոցցանցում իր նամակագրությունը կարդացի եղբոր հետ, և ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել: Եղբորն ասել է, որ տանը չասի, թե ինքն առաջնագծում է, ու ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:

Ինձ հետ զրույցում երբեք նման բաներ չի ասել, հակառակը՝ պնդում էր, որ դիրքերից շատ հեռու է, իրենց տնակ են տրամադրել, այնտեղ են մնում, բայց հետո նկարները տեսա, որ վրանում են մնացել: Ընդամենը 20 մետր են հեռու եղել թշնամուց: Եղբորն ասել է՝ դիմացովս անցնում, գնում են, մտնում մեր սահման, ջուր տանում, բայց մեզ թույլ չեն տալիս սրանց «ձեռք տալ»»: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23:58-ին Վազգենը զրուցել է ընկերոջ հետ, կատակներ արել, որևէ արտառոց բան չի նկատվել, բայց, տիկին Արուսյակի խոսքով, որդու նամակները կարդալիս պարզ է դառնում, որ տղաներն ամեն րոպե սպասել են պատերազմի: «Բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք, որևէ մեկը մեզ բացատրություն չի տվել, ինքներս ենք մեր փոքրիկ հետաքննություններն անցկացրել, ծնողներով ծանոթացել, համադրել մեր պատմությունները և ամբողջական պատկեր ստացել: Հրամանատարն այդ օրը զորամասում չի եղել, ամուսինս գիշերն իրենից շուտ է հասել այնտեղ: Այնքան անարդարություններ են կատարվել»:

Վազգենի «վերադարձը» տուն օրեր է տևել: Նա հայկական կողմին փոխանցված մեր 95 տղաներից մեկն էր: Նրա մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննությունն է հաստատել նրա ինքնությունը, հոկտեմբերի վեցին Վազգենի մարմինը փոխանցվել է ընտանիքին: «Իրենց դիրքից միայն մեկ տղա է ողջ մնացել՝ Արարատը: Տղաս ու նա այդ օրը հերթապահ են եղել դիրքում. Արարատի պատմելով, երկուսով ծանր վիրավորվել են խրամատում: Վազգենս առաջինն է նկատել թշնամու հատուկջոկատայիններին: Հատուկ գազեր են լցրել դիրքեր, որ տղաներն անզգայանան, ու սկսվել է կրակահերթը: Ժամերի ընթացքում իրենց դիրքն «ընկել» է: Իրենց դիրքում եղել են ութ հոգով՝ մի քանի հարյուր հատուկջոկատայինների դիմաց: Տղաս Արարատին ասում է՝ գնա, հարցնում է՝ բա դո՞ւ, «ես քո հետևից կգամ»:

Արարատը հրաշքով դուրս է գալիս խրամատից, հետո Վազգենիս մոտից պայթյուն է նկատում: Նա ամուսնուս ասել էր՝ Վազգենը պայթեցրեց իրեն. կարծում եմ, որ ուղղակի ժամանակ է շահել ընկերոջ համար, որ նա փրկվի»: Մինչև պատերազմ սկսվելը, Վազգենն ու ընկերները երդվել են՝ «ինչ ուզում է լինի, մեկս մյուսի թիկունքին ենք կանգնելու, չենք նահանջելու, մինչև վերջ մնալու ենք, գերի չենք ընկնելու»: «Երդվում են, որ վերջինը թույլ չտալու համար նռնակով պայթեցնելու են իրենց: Տղաներից ոմանք զոհվել են կրակահերթի ժամանակ, մյուսները պայթեցրել են իրենց նռնակները: Դա ծնողների ու ողջ մնացած տղաների հետ զրույցներից է պարզ դարձել: Հիմա, երբ կողքից լսում են այս պատմությունը, ոմանք մտածում են, թե հորինվածք է, բայց այդպես չէ: Երկու դիրքի տղաները հատկապես մի ընտանիքի պես էին դարձել»: Հիմա Վազգենն ու ընկերը՝ Տիգրանը, հայրենի գյուղում են՝ կողք կողքի: Մանկության ընկերները միասին են զորակոչվել, միասին ծառայել Վանաձորում, միասին տեղափոխվել Ջերմուկ ու միասին էլ անմահացել: Ու նրանց ընտանիքները որոշել են չբաժանել եղբայրներ դարձած ընկերներին:

Ծանրագույն օրերին մայրիկին ուժ են տալիս Վազգենի նպատակները, որովհետև, նրա իսկ խոսքով, ժամանակը ոչինչ չի բուժում, դանդաղ մահվան է տանում, օրեցօր կորստի ցավն ավելի է խորացնում: «Հիմա գնում եմ դեպի իր նպատակները: Հաճախ էինք զրուցում, թե բանակից վերադառնալուց հետո ինչ պետք է անի: Ուզում էր իր սեփական տունը կառուցել, հող ենք գնել, իրեն հատկացված գումարները փորձում ենք իր նպատակների համար ծախսել: Իր հիմնած խնձորի այգիներով եմ զբաղվում, 2022 թ.-ին առաջին բերքն էր տվել: Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասաց՝ մա՛մ, մի քանի հատ ուղարկիր, արձագանքեցի, որ իր ծառերինը դեռ չի հասել, բայց ուրիշ ծառերինն ուղարկեցի: Իր տնկած, մշակած ծառերի բերքը չվայելեց: Ուզում էր այգիներն ավելի ընդլայնել, կապված էր հող ու ջրին: Վազգենն իրեն գյուղից դուրս չէր պատկերացնում: Երբ զրուցում էինք, ասում է. «Մե՛րս, այստեղ որ ոտքս դնում եմ, այստեղից իմ հայրենիքն է սկսվում: Իմ հայրենիքի առաջ պարտք ունեմ, կապ չունի, որ կոչումով բարձր եմ, իմ կողքին ախպերներս են»»:

Հ. Գ. - Վազգեն Զարգարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կարբի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումը