Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին
ՎերլուծականՕրերս Գյումրիում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է նոր սահմանադրության հնարավորության մասին։ Իշխանությունները վերջին շաբաթներին հնարավորինս խուսափում էին նոր սահմանադրության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց։ Գյումրիում Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրություն դեռևս չկա, նույնիսկ չգիտեն, թե ինչ են գրելու այդ նախագծում։ Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունն այս ողջ ընթացքում բավականին ակտիվորեն զբաղված է նոր առաջարկներ գրելով, որն էլ հանկարծակի, ինչ-որ պահի հրամցվելու է հանրությանը՝ սահմանադրական փոփոխությունների տեսքով։ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջներն այդ նախագծով կատարվելու են։
Վարչախումբը հնարավորինս գաղտնի է պահում նոր սահմանադրության նախագծի տեքստը և դրա վրա միայն մի քանի իրավաբաններ են աշխատում արևմտյան կառույցների ակտիվ մասնակցությամբ։
Փաշինյանական վարչախումբը մտադիր է սահմանադրական փոփոխություններն անցկացնել հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին, որպեսզի հնարավոր լինի որոշակի մասնակցություն ապահովել հանրաքվեին։ Իշխանությունները հրաշալի հասկանում են, որ միայն սահմանադրության ներկայացմամբ անհնար է լինելու լուրջ մասնակցություն ապահովել։
Նախնական տվյալներով՝ ծրագրում են թե՛ սահմանադրական հանրաքվեն, և թե ՛ արտահերթ ընտրություններն անցկացնել ամռան վերջին։
Կարեն Մելիքյան