Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել
ՔաղաքականՆիկոլի՝ Արցախի կառավարությանը վերաբերող հայտարարությունները, պարզվում է, Իլհամին այնքան են դուր եկել, որ սա հրամայել է իրեն սպասարկող ադրբեջանական ԶԼՄ-ներին տիրաժավորել իր ՔՊ-ական եղբոր հայադավ հայտարարությունները. Նիկոլի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանում չի կարող այլ կառավարություն լինել՝ բացի ՔՊ-ականից, ադրբեջանական առաջատար ԶԼՄ-ները սկսել են մեծ թափով տարածել Նիկոլի խոսքերը՝ սեփական հանրությանը ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, քանզի դա խոստովանում են նույնիսկ թշնամի հայերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների նմանօրինակ արձագանքը միանգամայն բնական է. այսօր Իլհամի փիառով ամենալավ զբաղվողը հենց Նիկոլն է: Այնպես որ՝ Իլհամին պետք չէ ավելորդ ծախս անել, միջոցներ ու նյարդեր վատնել սեփական փիառի վրա, քանի կա այնպիսի մեկը, ինչպիսին նրա «հայ» գործընկերն է:
Ինչպես ասում են, no comment…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/405