Բրազիլիայի Ռեսիֆե քաղաքի Տորե շրջանում բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։
28 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Հրդեհը տարածվել է կառուցվող շենքի վերին հարկերում։
Հրշեջներն անմիջապես դեպքի վայր են ուղարկվել։ Հաղորդվում է, որ մինչ հրդեհը մոլեգնում էր, անձրև է եկել, ինչն օգնել է փրկարարների աշխատանքին։
Շենքը գտնվում է Ռուա Ռեալ դա Տորե և Պադրե Անշիետա փողոցներում։ Շինության մակերեսը կազմում է մոտ 17 հազար քառակուսի մետր։ Այն պետք է լիներ 33 հարկանի շենք՝ մոտ 90 մետր բարձրությամբ։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։