«Չէինք էլ պատկերացնում, որ դա իսկապես հաղթանակ էր»
Բլոգ8 տարի առաջ այս օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, սկսվեց քառօրյա պատերազմը և ավարտվեց 800 հա տարածքային կորստով, չէինք էլ պատկերացնում, որ դա իսկապես հաղթանակ էր: Արցախն ազատ, անկախ ու անառիկ մնաց:
Չէինք էլ կարող պատկերացնել, թե դրանից 4 տարի անց ինչ արհավիրքի միջով ենք անցնելու, ինչպես է դավաճանվելու Արցախը: Իսկ արհավիրքների միջով դեռ անցնում ենք:
Ռոբերտ Աբաջյա՜ն, հիշատակդ վա՛ռ... հողերը... հանձնեցին, Արցախն էլ չկա, հայկական հետքն էլ են վերացնում...
Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ հայրենիք...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ