Նախօրեին՝ Թաթարստանի տարածքում անօդաչու թռչող սարքերով հարձակումից ժամեր անց, ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Դնեպր քաղաքը, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել:
Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհիյ Լիսակի փոխանցմամբ՝ 12 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց: