ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: «Գագաթնաժողովում մեր նպատակն է օգնել կամուրջ կառուցել՝ Ուկրաինային դաշինք մտնելու համար»,- Բրյուսելում դաշինքի հիմնադրման 75-ամյակի տոնակատարությանը լրագրողներին ասել է նա:
Ըստ Deutsche Welle-ի՝ Բլինքենը նշել է, որ այս հարցը կքննարկվի հուլիսին Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովում: Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «ժայռի պես կանգնած են Ուկրաինայի թիկունքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու հավաստիացմներ է տվել՝ դաշինքի երկրներին կոչ անելով մեծացնել օգնությունը Կիևին։