Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան


Թշնամուն առժամանակ պարտադրվեց խաղաղություն

Բլոգ
«Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին»,- երեկ մասնավորապես ընդգծել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Տանկային բիատլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրավելու առթիվ հայկական տանկային անձնակազմերին շնորհավորական ուղերձում: Հիրավի, մարզական սխրանք գործած մեր տանկիստները ոչ միայն նշված մրցույթում պատվաբեր երկրորդ տեղը գրավեցին, այլեւ իրենց զինվորական հունարով ու վարպետությամբ կարճացին շատերի լեզուն: Ու ասվածի, ընդհանուր ոգեւորության մեջ ոչ մի շինծու բան չկա: Եվ գովեստի ինչ խոսք էլ ասվի, տղերքն արժանի են: «Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ եւ դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները»,- ուղերձում նշել է պաշտպանության նախարարը: Ինչն է հետաքրքիր: Վերջին տարիներին Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում, այդ թվում՝ մեր պետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանից (ԱՄՆ-ը, օրինակ, Աֆղանստանում օգտագործված ու այնտեղից դուրս բերվող զինտեխնիկան հրաժարվեց վաճառել Ադրբեջանին՝ հակամարտության մեջ գտնվող երկրին չզինելու հիմնավորմամբ: Նավթադոլարային յուրօրինակ հարբածության մեջ ընկած ալիեւյան վարչախումբը, ի թիվս այլ զինատեսակների, նաեւ տանկեր է ձեռք բերել, նաեւ ռուսական Տ-90 տեսակի: Տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրով: Եվ ի՞նչ: Գերազանցապես ժամկետային զինծառայողներից կազմված Հայաստանի «տանկային հավաքականը» մասնագիտական մրցույթում, աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ տեղը, ըստ որում՝ մրցելով պայմանագրային ու սպայական կազմ ունեցող հզոր տերություններ ներկայացնող անձնակազմերի հետ, առանձնապես չօգտվելով տանկային զանազան նորամուծություններից: Մերոնք որպես մրցանակ մեկ հատ Տ-90 տանկ են շահել եւ պատրաստվում են ավելի մանրամասն ուսումնասիրել դրա ուժեղ եւ խոցելի հատկությունները: Իսկ հուլիսի վերջին ու հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանն ուղղակի ռազմական արկածախնդրության դիմեց՝ առանձին դիվերսիոն ելուզակությունների, դիպուկահարների ակտիվության մարտավարությունը զուգահեռելով հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով: Որքան էլ կանխատեսելի էր թշնամական կողմի այդ դրսեւորումը՝ նախագահների Սոչիի հանդիպմանն ընդառաջ, միեւնույն է, ամենակարեւոր հարցերից մեկն այն էր, թե Հայաստանը, Արցախը, հայկական զինված ուժերը եւ հասարակությունը ինչպես «կպահեն հարվածը»: Ու այստեղ է, որ դրսեւորվեցին շատ կարեւոր հատկանիշներ: Նախ՝ հասարակությունը եւ ապա՝ բոլոր քաղաքական ուժերը միակամություն դրսեւորեցին: Կարեւորը Հայրենիքի պաշտպանությունն է: Մինչ այդ մեր զինվորները, թեկուզ զոհերի գնով, կարողացան հստակ դիմագրավել թշնամուն ու, բազմապատիկ ավելի մեծ կորուստներ պատճառելով, ինչպես հիմա ընդունված է ասել՝ խաղաղություն պարտադրել թշնամուն: Ավելին՝ չափազանցություն չի լինի ասել, որ հենց մեր զինված ուժերի կտրուկ ու անխնա հակահարվածը ձախողեց Ադրբեջանի ու նրա ենթադրյալ հրահրողների ծրագրերը: Մեր զինվորն ու մեր բանակը «սահմանային պատերազմի» այս փուլում էլ հաղթեցին: Եթե կուզեք, դա մարտական պատրաստականության, արի ոգու եւ տեսակի առավելության հարց է: Ինչո՞վ կարողացավ պատասխանել Ադրբեջանը, որի ազգային հերոսը, ինչպես հայտնի է, քնած մարդ կացնահարող ստահակն է: Նմանօրինակ մի ստահակությամբ. դեռ քննության ենթակա հանգամանքներում իրենց ճիրաններն ընկած (օգոստոսի 7-ին է դեպքը տեղի ունեցել) Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին նախ կտտանքների ենթարկեցին՝ ներկայացնելով որպես դիվերսանտի, ապա սպանեցին: Նկատենք, որ վերջին տարիներին սա առաջին նման փաստը չէ, երբ ադրբեջանական կողմը գերեվարում է սահմանամերձ հայկական որեւէ բնակավայրի խաղաղ բնակչի, նրան ներկայացնում որպես հետախույզ կամ զինծառայող, ապա խոշտանգելով սպանում: Ըստ էության, սա ռազմական հանցագործություն է, Ալիեւն էլ իրեն հենց ռազմական հանցագործի պես է պահում: Ի դեպ, կոնկրետ Կարեն Պետրոսյանի գործի վերաբերյալ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ ասել է, որ ձեռք բերված տվյալների հիման վրա առաջ է քաշվել ՀՀ քաղաքացուն մեր տարածքից առեւանգելու վարկածը: Ըստ այդ վարկածի՝ ստացվում է, որ ադրբեջանական կողմից փոքրաթիվ հետախուզական խումբը Չինարիին մերձակա տարածքում դարանակալել է, ապա առեւանգել Կարեն Պետրոսյանին: Ակնհայտ է, որ սահմանագոտու տվյալ տեղամասում հսկողության ու պահպանության մոտեցումները պետք է էապես վերանայվեն՝ ինչպես թշնամական ներթափանցումը լիարժեք բացառելու, այնպես էլ անմեղ մարդկանց՝ ակամա գերի չդառնալու նպատակադրումով:
Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր Կամենդատյան