Երիտասարդը պարեկներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի:
Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: