Փաշինյանից ազատվելու է հենց իր շրջապատը, առաջին նախադրյալներն արդեն երևում են. Չալաբյան
ԲլոգՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին օրերին վարչապետի աթոռը համառորեն զբաղեցնող անձը Ազգային ժողովում իր զառանցախառն մտքերի հերթական տարափը տեղաց շվարած ունկնդիրների վրա, փորձելով իր բազմաթիվ ձախողումների բեռը տեղափոխել հնարավոր բոլոր մեղավորների վրա, փաստացի ընդհուպ մինչև պատմահայր Խորենացի:

Որևէ կերպ չփորձելով նույնիսկ անդրադառնալ այս մտքերի տարափին, երեկ 24news-ի եթերում գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանի հետ վերլուծել ենք, թե ինչ է այս ամենի ետևում կանգնած, ինչու է մեր ժողովուրդը շարունակում կրել այս ծանր խաչը, ինչ նոր աղետներով է դա հղի, և ամենակարևորը՝ ինչպես դրանք կանխել: Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ շահագրգիռ արձագանքի և քննարկման ակնկալիքով: