Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ


Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»

Բլոգ
Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս միջադեպն իրապես ցավալի է, սակայն այն, ինչ տեղի է ունեցել միջադեպից հետո, դուրս է գալիս բանականության շրջանակներից։
Ապրիլի 16-ին Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի կողմից ներկայացվել են փաստեր, ըստ որոնց` քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ՁՊՎ, սակայն վերջիններս ճանապարհին կանգ են առել, կեղծ պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո Վարդանյանի վրա են հարձակվել դիմակավորված անձիք, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից բռնությամբ վերադարձրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, Վարդանյանին տարել են ՁՊՎ, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել նրա հետ` փաստացի ակնարկելով, որ իրենք տեղյակ են կատարվածից։
Ներկայացված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որի հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է յուրաքանչյուր ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Հաշվի առնելով նաև իշխանամերձ մամուլում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի կոչերը` կարելի է ենթադրել, որ իշխանության վերին օղակները տեղյակ են եղել և իրենք են անմիջապես հրահանգել այս զազրելի հանցագործությունը, այլապես դժվար է պատկերացնել ոստիկանների այսպիսի աղաղակող թողտվությունը։ Սա բացահայտում է գործող վարչախմբի ահագնացող վախերը և հանրային ընդվզումը բռնությամբ ճնշելու նրա մտադրությունը։
Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած բռնություն ներքաղաքական հարցեր լուծելու նպատակով, և պահանջում ենք, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ այն կանխելու, հնարավոր մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, այլապես մեր երկիրը կարող է հայտնվել ներքաղաքական նոր ցնցումների շեմին, և դրա համար անմիջական պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող վարչախումբը։
Մասնավորապես, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից պարզել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի ներկայացրած փաստերը, դրանց հաստատման դեպքում քրեական գործ հարուցել այս աղաղակող միջադեպի բոլոր մասնակիցների և հովանավորների նկատմամբ։ Միաժամանակ, պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազից իրավական գնահատական տալ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված` «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Հարություն Մկրտչյան» խայտառակ վերնագրով հոդվածին, որտեղ ուղղակի սպառնալիք և բռնության կոչեր են պարունակվում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Մեր կողմից, հետևողականորեն հետամուտ կլինենք, որպեսզի այս գործով բոլոր մեղավորները հայտնաբերվեն և համարժեք պատասխանատվության ենթարկվեն։
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ
 

Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթը