Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան
TVՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Տավուշում է: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՀ իշխանությունն իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ էլ ՀՀ օրենսդրությանը: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը բռնել է միակողմանի զիջման ճանապարհը:
«Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել, ընդհուպ՝ ազատումներով սպառնալ: Եվ հիմա իրավիճակը հասցրել են բախման: Մեր հայրենակիցներն արդարացի պահանջ ունեն, որը պայմանավորված է այն իրավիճակով, որ ցանկացած իշխանություն, ով էլ լինի, առաջնորդվի օրենքի տառին համապատասխան: Սա չի տեղավորվում բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, այլ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթաց է»,- շեշտել է Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում