Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան
ԲլոգԱրդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:
Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է
վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի: