Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կտավատի սերմերը օգնում են իջեցնել արյան ճնշումը և բարելավել մաշկի որակը։ Այս մասին խոսել է սննդաբան Մայքլ Մոսլին։
Ըստ նրա՝ կտավատի սերմերը պարունակում են երեք արժեքավոր նյութեր, որոնք օգտակար են սրտի համար՝ ալֆա-լինոլենաթթու, մանրաթել և լիգնաններ:
Նա բացատրել է, որ ալֆա-լինոլենաթթուն հակաբորբոքային է, լիգնան հակաօքսիդանտ է, որը նույնպես պայքարում է բորբոքման դեմ, իսկ մանրաթելը պաշտպանում է սիրտը՝ իջեցնելով խոլեստերինը և օգնում վերահսկել արյան շաքարը:
Դիետոլոգի խոսքով՝ ուսումնասիրություններն ապացուցել են, որ կտավատի սերմերը օգտակար են արյան ճնշումն իջեցնելու համար։ Բացի այդ, դրանք օգնում են բարելավել մաշկի որակը: «Դա կարող է պայմանավորված լինել սերմերի մեջ առկա ճարպաթթուներով և հակաօքսիդանտներով: Դրանք ավելի լավ կաշխատեն, եթե մանր կտրատեք»,- նշել է Մոսլին: