Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա և բոլորի սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական արտոնությունները:
«Ներկա պահին մենք շարժվում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին օրենքով, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»,- ներկայացրեց նա:
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Նա տեղեկացրեց՝ վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով: Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: