Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը
ԲլոգԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մինչև վերջին տարիներն առանձնակի հպարտությամբ ենք դիմավորել մայիսի 9-ը որպես եռատոն։
Այս օրը մեր ազգի դեմքն է, մեր ուժի, կարողությունների արտացոլանքը։
Մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշվել՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այդ գործում հայ ազգի ունեցած անուրանալի ու մեծ ներդրման, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման համար։
Ցավով պետք է նշեմ, որ մեզանից խլեցին մայիսի 9-ը տոնելու ցանկությունը, սակայն դա խիստ ժամանակավոր է։
Ուստի, կոչ եմ անում այդ իրավունքը վերականգնելու, նորից գլուխներս բարձր, առանց վախերի առաջ շարժվելու համար, ինչպես դարեր շարունակ, այսօր էլ միավորվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, որպես հայապահպանության, ազգապահպանության կարևոր հենասյուն և լինել միասնական։