Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին
TVԱյսօր ժամը 10-ից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին և ի սկզբանե Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած` հանուն հայրենիքի փրկության շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերող «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին` ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում բաժիններ:
Կուսակցության անդամները փակել էին փողոցներ և կոչ էին անում քաղաքացիներին միանալ խաղաղ անհնազանդության ակցիային: Նրանց տեղափոխում են ոստիկանության բաժիններ` պատճառաբանելով, թե վերջիններս չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և խախտում են հասարակական կարգը: