Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ
ՔաղաքականՈստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում են Միհրան Պողոսյանի գլխավորած՝ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունից։
«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում»,-նշվում է հայտարարության մեջ: