Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան
ԲլոգՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բոլորիս սիրելի վայրերից մեկի՝ Կասկադի, իր ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ:
Իր կողմից հիմնված «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպությունը ճարտարապետների թիմով Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
Հանդիպման ընթացքում Ժան-Միշել Վիլմոտը ներկայացրեց քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները, որոնք շուտով կներկայացնենք ձեզ: