Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա
ՏնտեսությունՆյու Յորք նահանգի ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունն է սկսվել է Քեննեդու անվան օդանավակայանում, գրում է Ferra.ru-ն: Այն կզբաղեցնի թիվ 9 ավտոկայանատեղին, իսկ կայանատեղերը կմնան։ Արևային մարտկոցների տարածքը կկազմի 21 ակր։ Կայանը կարտադրի 12 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է օդանավակայանի AirTrain համակարգը լիովին սնուցելու համար:
Մնացած ավելցուկային էլեկտրաէներգիայի կեսը կտրամադրվի մոտակա համայնքներին՝ 25 տարով նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Ծրագիրը ներառում է նաև 7,5 ՄՎտ էներգիայի պահեստավորման հզորություն պիկ ժամերին էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում ապահովելու համար:
Արևային կայանի շինարարությունը բաժանված է երկու փուլի: Առաջինը, որը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի մարտը, էլեկտրաէներգիա կտրամադրի հենց օդանավակայանին: Երկրորդ փուլով՝ մինչև 2026 թվականի ապրիլ, էլեկտրակայանը կմիացվի քաղաքային ցանցին և կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել բնակիչների տներին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am