Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետ