ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Հասարակություն![ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը](/timthumb.php?src=disc/22-05-24/f252ed221cb5e09516b3d9a36d80caee.jpg&w=780)
ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։
Հիշեցնենք, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։
ԱրարատԲանկը շարունակելու է պարտատոմսերի թողարկումը։ Նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում։