Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և բացված սգո մատյանում իր ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին (տեսանյութ)
TVԳագիկ Ծառուկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին։
Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահը սգում են աշխարհի շատ պետություններում: Դժվարին այս օրերին մենք ևս մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք:
Մեր երկրում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին:
Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում սփոփանքի խոսքեր և նեցուկ լինելու պատրաստակամություն եմ փոխանցել»,- գրել է նա։
Հիշեցնենք` Մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։