Վրացական երաժշտության բացառիկ համերգ Երևանում
ՄշակույթԿամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ներկայացնում են 1900+ նախագծի թվով 20-րդ՝ վրացական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը նվիրված համերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ՝ Լեքսուս ապրանքանիշի օժանդակությամբ։
Համերգը տեղի է ունենալու գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և իրականացվում է 1900+ նախագծի 15-ամյա հոբելյանի շրջանակում՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով հայ երաժշտասերներին ունկնդրելու վրաց կոմպոզիտորների ստեղծագործությունների հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։
«1900+ը հանգուցային ճանաչողական նշանակություն ունի։ 15 տարիների ընթացքում անդրադարձել ենք տարբեր ժողովուրդների մեր օրերի երաժշտությանը։ Մեզ շրջապատող իրականությունն այնքան հարուստ է. հարևան երկրի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությունը հարազատ ու դյութիչ է, և ես անհամբերությամբ սպասում եմ ներկայացնել այն սիրելի երևանյան ունկնդրին»,-նշեց դաշնակահար Հայկ Մելիքյանը։
Համերգին ներկա է գտնվելու վրաց երիտասարդ և անվանի կոմպոզիտոր Լաշա Խարխելաուրին, ում գործն առաջին անգամ է կատարվելու Հայաստանում։
Կոնտակտային անձ՝ 091 374 505: