Ինչո՞ւ Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է.
Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի ունեցավ։ Մոտ երկու շաբաթ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ համայնքի ավագանին օրեր անց ընտրեց համայնքի նոր ղեկավար։ Իմպիչմենթի գործընթացին միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը, որը, սակայն, վերջին պահին անցավ իշխանությունների կողմը՝ ընտրելով ՔՊ թեկնածուին։
Մեր ունեցած տեղեկություններով, Երիցյանը, մեղմ ասած, հենց այնպես չի գնացել այդպիսի քայլի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նրան խոստացել են աչք փակել Երիցյանի կնոջ՝ Նատալ յա Լափաուրիի գործունեության հետ կապված ֆինանսական որոշակի թեմաների վրա, որոնք կապված են ԵՄ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» 4 մլն եվրոյի ծրագրի հետ, որը ղեկավարում է Երիցյանի կինը։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ համապատասխան մարմինները որոշակի խնդիրներ են նկատել նաև Երիցյանի ղեկավարած Համայնքների միությունում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում