Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»


Արդարադատություն՝ նիկոլյան ձևով կամ Փաշինյանի նոր ֆեյք պրոֆիլը

Քաղաքական

Այն, որ նիկոլական ֆեյք ինդուստրիան վերջին շրջանում չի կարողանում թաքցնել իր վախերը և օր ու գիշեր զբաղված է ապատեղեկատվության և պարզագույն մանիպուլիացիաների տարածմամբ՝ արդեն բազմիցս անդրադարձել ենք։ Պարզվում է, սակայն, որ նույնիսկ ֆեյքերի ռեսուրսներն արդեն սպառվում են, և Փաշինյանը քարոզչական մանիպուլիացիաների դաշտ է նետում արդեն իր յուրային-ենթականերին, օրինակ՝ ոչ ավել, ոչ պակաս, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

Վերջինս չի ալարել, նստել, իր ֆեյսբուքյան էջում կոլաժ է սարքել՝ Արշակ Կարապետյանով ու Բագրատ Սրբազանով սկսած, Ռոբերտ Քոչարյանով ու Հայկ Մարությանով վերջացրած, վերնագրելով՝ Փրկիչները․․․

Այս ամենի մեջ ամենաուշագրավն այն է, որ Արցախի հանրապետությունը մսխած, Ալիևի պահանջների բեռի տակ համապատասխան դիրք ընդունած ու հայապատկան տարածքները մաս-մաս թշնամուն միակողմանիորեն զիջող իշխանությունը, փոխանակ լեզուն հետևի համապատասխան փափուկ մասը խոթելու, դեռ լկտիություն ունի հեգնել իրենց քաղաքական ձեռնոց նետած անձանց կամ ուժերին՝ փորձելով անլրջացնել իրենց քաղաքական հակառակորդներին։

Այն, որ այս ապիկար իշխանությունները, իրենց դիլետանտությամբ ու բացառիկ տգիտությամբ, երկիրը հասցրել են այն վիճակին, որ արդեն Հայաստանին իսկապես փրկիչներ են հարկավոր, արդեն իսկ փաստ է, բայց որ նրանք կարող են լկտիություն ունենալ՝ հեգնելու այդ փաստը, արդեն հայ ժողովրդի ամոթն է։

Գրիգոր Մինասյանն ու իր նման Նիկոլի խամաճիկները դեռ իրենք պետք է փրկիչներ որոնեն, երբ Նիկոլն իր հերթական ձախողման մեղավորներ նշանակելիս նմաններին ևս կնետի քաղաքական աղբանոց՝ որպես հերթական համացանցային մուտիլովկաների կերակուր։

Հ․Գ․ - Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը շարունակում է մնալ Արշակ Կարապետյանի նկատմամբ այս իշխանությունների ընդգծված վախերը։ Կարապետյանը զբաղված է Համահայկական ճակատի և համանուն կուսակցության ընդլայնմամբ, նոր ուժերի ներգրավմամբ, հեղինակավոր միջազգային լրատվականներին հարցազրույցներ է տալիս, առայժմ որևէ հանրահավաք կամ լայնամասշտաբ ակցիա չի հրավիրել, սակայն նիկոլական քարոզչամեքենան զօր ու գիշեր զբաղված է նրա դեմ կեղծիքներ տիրաժավորելով։ Այսինքն՝ մարդու դեմ մի ամբողջ քարոզչամեքենա է աշխատում բացառապես օրինական քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Ու սա տիրաժավորվում է նաև արդարադատության նախարարի կողմից․ մի մարդու, ով ի պաշտոնե պարտավոր է ապահովել բոլոր քաղաքական ուժերի հավասար մրցակցությունը։

Դե, նիկոլյան արդարադատությունը հազիվ այդքան լինի, իսկ Նիկոլի արդարադատության նախարարը հազիվ ֆեյքի դեր կարող է կատարել։

Սա է, ցավոք, իրականությունը։

Արտակ Հարությունյան

Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ Կարապետյան